Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Հունաստանը շարունակում է ցնցվել

Հունաստանը շարունակում է ցնցվել
04.02.2014 | 12:23

Հունաստանի արևմուտքում փետրվարի 3-ի առավոտյան 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել՝ հաղորդել է Reuters-ը: Ցնցումները գրանցվել են Պատրոս քաղաքից 122 կիլոմետր արևմուտք: Երկրաշարժի օջախը 13,7 կիլոմետր խորքում է եղել: Զոհերի և ավերումների մասին առայժմ տվյալներ չեն հաղորդվել: Դեկտեմբերի վերջին երկրաշարժ էր եղել Կեֆալոնիա կղզում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ և հայտարարվել էր արտակարգ իրավիճակ: Հունաստանում է գրանցվում Եվրոպայում տեղի ունեցող երկրաշարժերի կեսը: 1999 թ. 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել էր 143 մարդ:

Դիտվել է՝ 1030

Մեկնաբանություններ